Ձկներ
Զոոմիռ Գրան-պրի միքս
SKU : 03001
Խորհուրդ է տրվում ամբողջ տարվա ընթացքում ձկներին կերակրելու համար։ Լողացող և ջրի հատակին նստող հատիկները բաղկացած են բուսական և կենդանական ծագման բնական բաղադրիչներից, որոնք պարունակում են ձկների բնականոն կենսագործունեության, աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդանյութերը։
Հատիկների բաղադրության մեջ ներառված սև զինվորաճանճի թրթուրները ձկների սննդակարգը մոտեցնում են բնական սննդակարգին, իսկ կարոտինոիդներով հարուստ սպիրուլինան նպաստում է ձկների վառ գունավորմանը։ Կերի գրավչությունը բարձրացնելու համար ավելացված են համեղ գամմարուս խեցգետնիկներ, որոնք պարունակում են կենսաբանորեն ակտիվ նյութեր և նպաստում են ձկների օրգանիզմի ամրապնդմանը։
Լողացող և ջրի հատակին նստող բաղադրիչները հնարավորություն են տալիս ձկներին սնվել իրենց նախընտրած խորության վրա։ Կերը հարմար է նաև կերակրատաշտակի միջոցով որոշակի հատվածում ձկներին կերակրելու համար։
ՉԻ ՊՂՏՈՐՈՒՄ ՋՈՒՐԸ։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հատիկներ, որոնք պարունակում են ձկան ալյուր, բուսական սպիտակուցային խտանյութ, հացահատիկային բույսերի ալյուր, մանր խեցգետնակերպեր, խոտաբույսերի խառնուրդ, սպիրուլինա, սև զինվորաճանճի թրթուրներից ստացված ալյուր, վիտամինահանքային համալիր, գամմարուս։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв









