Ճագար
Զոոմիռ Կռոշա ճագարի
SKU : 02978
Կերի բաղադրության մեջ ներառված բաղադրիչները նպաստում են կենդանու առողջության, իմունային համակարգի ամրապնդմանը և մորթու գեղեցիկ, փայլուն տեսքի պահպանմանը։
Մի՛ մոռացեք, որ ճագարների սննդակարգում անհրաժեշտ է ներառել նաև հյութալի կերեր՝ գազար, կաղամբ, ճակնդեղ, դդմիկ և այլն, ինչպես նաև խոտ, որն անհրաժեշտ է մարսողության բնականոն ընթացքի համար։ Օգտակար լրացում են նաև ծառերի ճյուղերը, հատկապես՝ տերևաթափ ծառատեսակների։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԿՈՊԻՏ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ — մանրաթելերի աղբյուր են և նպաստում են մարսողության բնականոն ընթացքին։
- ՕՄԵԳԱ ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐ ԵՎ B ԽՄԲԻ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ — նպաստում են մաշկի առողջության և մորթու խիտ, փայլուն տեսքի պահպանմանը։
- ՊՐՈԲԻՈՏԻԿ ԵՎ ՊՐԵԲԻՈՏԻԿ — նպաստում են աղիքային միկրոֆլորայի առողջ հավասարակշռության պահպանմանը։
- ԿՈՇՏ ՀԱՏԻԿՆԵՐ — ծամելու ընթացքում նպաստում են ատամների բնական մաշմանը։
Կերի բաղադրության մեջ ներառված էնտերոսորբենտը նպաստում է վնասակար նյութերի կլանմանը և օրգանիզմից հեռացմանը, իսկ վիտամինների, միկրո- և մակրոտարրերի համալիրը՝ նյութափոխանակության բնականոն ընթացքին և իմունային համակարգի ամրապնդմանը։
ԱՌԱՆՑ ՔԱՂՑՐԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ։
Խորհուրդ է տրվում կենդանիների սննդակարգը լրացնել նաև ЗООМИР ապրանքանիշի օգտակար համեղ կերերով՝ «ГРЫЗУНЧИК», «Праздничный обед», «ВИТАМИНЧИК» և «МИНЕРАЛЬНЫЕ КАМНИ» շարքերից։ Դրանք կբազմազանեցնեն սննդակարգը և կնպաստեն կենդանիների ընդհանուր վիճակի ու ատամների առողջության պահպանմանը։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մարգագետնային խոտաբույսերից պատրաստված հատիկներ, հացահատիկային և լոբազգի բույսերի սերմեր (այդ թվում՝ ցորեն, գարի, վարսակ, ոլոռ, եգիպտացորեն)՝ բնական և ճզմված վիճակում, չորացրած բանջարեղեն, արմատապտուղներ և մրգեր (այդ թվում՝ չորացրած գազար, ճակնդեղ, խնձոր, քաղցր պղպեղ), չորացրած սամիթ, հացահատիկային մշակաբույսերի սերմեր, հանքային նյութերով, վիտամիններով, պրոբիոտիկով, պրեբիոտիկով և էնտերոսորբենտով հարստացված խոտաբույսերի ալյուր պարունակող հատիկներ։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв









