Շուն
Ֆենպրազ XL խոշոր շների համար 6 հաբ
SKU : 03739
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մեկ հաբը պարունակում է ֆենբենդազոլ՝ 225 մգ, պիրանտելի պամոատ՝ 210 մգ և պրազիկվանտել՝ 75 մգ։
ԴԵՂԱՁԵՎ՝ բաց դեղին, կլորավուն հաբեր։
ԴԵՂԱԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ՝ Ֆենպրազ XL-ը համակցված, լայն սպեկտրի հակահելմինթային միջոց է, որն ազդում է կլոր և ժապավենաձև հելմինթների, ինչպես նաև լյամբլիաների նկատմամբ։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ կիրառվում է 3 շաբաթական և ավելի տարիք ունեցող շների մոտ նեմատոդոզների, ցեստոդոզների, լյամբլիոզի և խառը նեմատոդա-ցեստոդային վարակների բուժման և կանխարգելման նպատակով։
ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿ ԵՎ ԴԵՂԱՉԱՓՈՒՄ՝ դեղամիջոցը տրվում է բանավոր՝ մեկ անգամ, առավոտյան՝ փոքր քանակությամբ կերի հետ կամ հարկադրաբար՝ լեզվի արմատի հատվածում։ Քաղցած պահել կամ լուծողական միջոցներ կիրառել չի պահանջվում։
ԽՈՇՈՐ ՑԵՂԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՆԵՐ ԵՎ ՁԱԳԵՐ՝ 15 կգ՝ 1 հաբ, 30 կգ՝ 2 հաբ, 45 կգ՝ 3 հաբ, 60 կգ՝ 4 հաբ։ Այնուհետև՝ 1 հաբ յուրաքանչյուր հաջորդ 15 կգ մարմնի քաշի համար։
Բուժական նպատակով դեղամիջոցը կիրառվում է ըստ ցուցումների, իսկ կանխարգելիչ նպատակով՝ եռամսյակը մեկ անգամ, պատվաստումից 10–14 օր առաջ և ենթադրվող ծննդաբերությունից 10 օր առաջ։ Կրկնավարակումը կանխելու համար խորհուրդ է տրվում ախտահանել կենդանու պահման վայրերը։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայունություն։ Չի խորհուրդ տրվում կիրառել հյուծված, վարակիչ հիվանդություններով հիվանդ կամ ապաքինվող կենդանիների մոտ։ Հղիության և կերակրման շրջանում կիրառման հնարավորությունը որոշում է անասնաբույժը՝ գնահատելով հնարավոր օգուտն ու ռիսկը։ Չի թույլատրվում ճիճվաթափումը հղիության առաջին կեսին և ծննդաբերությունից հետո առաջին 2–3 շաբաթվա ընթացքում, ինչպես նաև 3 շաբաթականից փոքր ձագերի մոտ։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ պահել արտադրողի սկզբնական փաթեթավորմամբ, 0–25 °C ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում։
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ՝ 36 ամիս։
ԲԱՑԹՈՂՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ առանց դեղատոմսի։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв








