Շուն
Ֆենպրազ ֆորտե փոքր շների համար 2 հաբ
SKU : 00957
Ֆենպրազ ֆորտեն նախատեսված է աղեստամոքսային տրակտի կլոր և ժապավենաձև որդերի դեմ պայքարի, լյամբլիոզի բուժման և դիրոֆիլարիոզի կանխարգելման համար։
ԿԱԶՄԸ
1 հաբը (5 կգ կենդանու քաշի հաշվարկով) պարունակում է՝
Ֆենբենդազոլ՝ 75 մգ
Պիրանտելի պամոատ՝ 70 մգ
Պրազիկվանտել՝ 25 մգ
Իվերմեկտին՝ 0,03 մգ
ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Լայն սպեկտրի հակահելմինթային ազդեցություն
- Արդյունավետ է կլոր և ժապավենաձև որդերի դեմ
- Կիրառվում է լյամբլիոզի բուժման նպատակով
- Օգտագործվում է դիրոֆիլարիոզի կանխարգելման համար
- Հարմար է շների և կատուների համար՝ 3 շաբաթական տարիքից
ԴԵՂԱՉԱՓԸ
2,5 կգ՝ ½ հաբ
5 կգ՝ 1 հաբ
10 կգ՝ 2 հաբ
Այնուհետև՝ յուրաքանչյուր 5 կգ քաշի համար՝ 1 հաբ։
Դեղամիջոցը կիրառվում է բերանային ճանապարհով՝ մեկ անգամ։ Կարելի է տալ փոքր քանակությամբ կերի հետ։ Նախնական սոված պահելը կամ լուծողականի կիրառումը անհրաժեշտ չէ։
Լյամբլիոզի դեպքում՝ նույն դեղաչափով, օրական 1 անգամ, 3 օր շարունակ։
ԿԱՐԵՎՈՐ
Չի կիրառվում 3 շաբաթականից փոքր ձագերի, ինչպես նաև հղի և կերակրող կենդանիների մոտ։ Բոբտեյլ, կոլլի և շելտի ցեղատեսակների շների համար կիրառել անասնաբույժի հսկողությամբ։
Պահել 0°C-ից մինչև 25°C ջերմաստիճանում՝ չոր, մութ վայրում, երեխաներից և կենդանիներից անհասանելի տեղում։
Պահպանման ժամկետը՝ 3 տարի։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв








