Կրծողներ
Զոոմիռ Մադամ Շինշի շինշիլայի կեր
SKU : 02918
Կերը պարունակում է անհրաժեշտ սննդարար նյութեր, որոնք նպաստում են կենդանու առողջության պահպանմանը, իմունային համակարգի ամրապնդմանը և մորթու խիտ, փափուկ ու փայլուն տեսքի պահպանմանը։
Կարևոր է հիշել, որ шинշիլայի սննդակարգում մշտապես պետք է առկա լինի որակյալ խոտ։ Որպես սննդակարգի լրացում՝ խորհուրդ է տրվում նաև ծառերի ճյուղեր (ուռենի, կեչի, կաղամախի, կաղնի, խնձորենի)։
ԿԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՊՐՈԲԻՈՏԻԿ ԵՎ ՊՐԵԲԻՈՏԻԿ՝ նպաստում են աղիքային առողջ միկրոֆլորայի պահպանմանը։
- ՕՄԵԳԱ ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐ ԵՎ B ԽՄԲԻ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ՝ նպաստում են մաշկի առողջության և մորթու խիտ ու փայլուն տեսքի պահպանմանը։
- ԷՆՏԵՐՈՍՈՐԲԵՆՏ՝ նպաստում է օրգանիզմում վնասակար նյութերի կլանմանն ու հեռացմանը։
- ԿՈՇՏ ՀԱՏԻԿՆԵՐ՝ նպաստում են ատամների բնական մաշմանը։
- Բաղադրության մեջ ներառված վիտամինների, միկրո և մակրոտարրերի համալիրը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը և իմունային համակարգի ամրապնդմանը։
- ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ՝ քաղցրացուցիչներ, բուրավետիչներ և արհեստական հավելումներ։
Կենդանու սննդակարգը կարելի է լրացնել նաև ЗООМИР ապրանքանիշի «ГРЫЗУНЧИК», «ВИТАМИНЧИК» շարքի օգտակար համեղ կերերով և «МИНЕРАЛЬНЫЕ КАМНИ» հանքային քարերով, որոնք բազմազանություն կհաղորդեն սննդակարգին և կնպաստեն օրգանիզմի ընդհանուր ամրապնդմանն ու ատամների բնական մաշմանը։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առվույտ, վիկա, մարգագետնային խոտաբույսեր, հացահատիկային մշակաբույսեր, հացահատիկային և յուղատու բույսերի սերմեր, չորացրած բանջարեղեն, վիտամինահանքային համալիր, պրոբիոտիկ, պրեբիոտիկ և էնտերոսորբենտ։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը









