Շուն
Ֆենպրազ սուսպենզիա փոքր շների համար 5մլ
SKU : 00945
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ֆենպրազ լուծույթը նախատեսված է շների և կատուների մոտ հելմինթոզների և գիարդիազի բուժման և կանխարգելման համար։ Դեղամիջոցը կիրառվում է 3 շաբաթական և ավելի տարիք ունեցող շների և քոթոթների մոտ՝ նեմատոդոզների, ցեստոդոզների և գիարդիազի բուժման և կանխարգելման նպատակով։
Դեղամիջոցի կազմում ընդգրկված ազդող նյութերն ունեն սիներգիկ՝ փոխադարձաբար ուժեղացնող ազդեցություն և հակահելմինթային ազդեցության լայն սպեկտր։ Դեղամիջոցը ոչնչացնում է կլոր և ժապավենաձև հելմինթներին՝ դրանց զարգացման տարբեր փուլերում։
ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿ ԵՎ ԴԵՂԱՉԱՓՈՒՄ՝ ճիճվաթափումից առաջ քաղցած պահելը կամ լուծողական միջոցների կիրառումը չի պահանջվում։
Օգտագործելուց առաջ լուծույթով սրվակը անհրաժեշտ է մանրակրկիտ թափահարել։
Դեղամիջոցը կիրառվում է բանավոր՝ անհատապես, մեկ անգամ, առավոտյան։ Շներին և քոթոթներին այն տրվում է 1 մլ՝ կենդանու մարմնի զանգվածի յուրաքանչյուր 2 կգ-ի հաշվով՝ փոքր քանակությամբ կերի հետ կամ դեղաչափիչ ներարկիչի միջոցով անմիջապես այտի հատվածի բերանի խոռոչ։
0,5 կգ-ից պակաս մարմնի զանգված ունեցող կենդանիների ճիճվաթափման դեպքում, անմիջապես կիրառելուց առաջ, չափված դեղաչափին ավելացվում է 0,5 մլ եռացրած ջուր, որից հետո լուծույթը մանրակրկիտ թափահարվում և կենդանուն տրվում է բանավոր։
Բուժական նպատակով կենդանիների ճիճվաթափումն իրականացվում է ըստ ցուցումների, իսկ կանխարգելիչ նպատակով՝ եռամսյակը մեկ անգամ՝ վերը նշված դեղաչափով։
Գիարդիազի բուժման համար դեղամիջոցը կիրառվում է նույն դեղաչափով՝ օրական մեկ անգամ, 3 օր շարունակ։
Խորհուրդ է տրվում դեղամիջոցը կիրառել նաև պատվաստումից կամ զուգավորումից 10–14 օր առաջ, իսկ ենթադրվող ծննդաբերությունից՝ 10 օր առաջ։
Կրկնակի վարակումը կանխելու նպատակով կենդանիների ճիճվաթափման ընթացքում խորհուրդ է տրվում իրականացնել նրանց պահման վայրերի ախտահանում և մակաբույծների դեմ համապատասխան մշակում։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ կենդանու անհատական գերզգայունությունը։ Խորհուրդ չի տրվում ճիճվաթափել 3 շաբաթականից փոքր կենդանիներին, հղիության առաջին կեսում գտնվող էգերին, ինչպես նաև ծննդաբերությունից հետո առաջին 3 շաբաթվա ընթացքում կերակրող կենդանիներին։
Դեղամիջոցը խորհուրդ չի տրվում կիրառել լյարդի ֆունկցիայի ծանր խանգարումներ ունեցող կենդանիների մոտ։
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ պահել չոր վայրում։
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ՝ 1095 օր։
ԲԱՑԹՈՂՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝ առանց դեղատոմսի։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը








