Թռչուններ
Զոոմիռ Սիլվեռ միջին թութակների կեր
SKU : 02979
Կերի հատուկ ընտրված բաղադրությունը թռչուններին ապահովում է բազմազան և հավասարակշռված սնուցմամբ, ինչը կարևոր պայման է տնային պայմաններում նրանց երկարատև և առողջ կյանքի համար։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՕՄԵԳԱ ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՏԻՆՈԻԴՆԵՐ — նպաստում են փետրածածկի վառ և գեղեցիկ տեսքի պահպանմանը։
- ՄԱՆՐԱՑՎԱԾ ՓԱՓԿԱՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԽԵՑԻՆԵՐ — կալցիումի բնական աղբյուր են։
- ՀԱՐՈՒՍՏ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ — ապահովում է սննդակարգի բազմազանությունը։
- ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ — նպաստում է թռչունների երկարատև և առողջ կյանքին։
- Կերի բաղադրության մեջ ներառված պրոբիոտիկն ու պրեբիոտիկը բարենպաստ ազդեցություն են ունենում աղիքային միկրոֆլորայի վրա։
Խորհուրդ է տրվում թռչունների սննդակարգը լրացնել նաև ЗООМИР ապրանքանիշի օգտակար համեղ կերերով՝ «ВИТАМИНЧИК», «Минеральный MIX» և «МИНЕРАЛЬНЫЕ КАМНИ» շարքերից։ Դրանք կբազմազանեցնեն սննդակարգը և կնպաստեն թռչունների օրգանիզմի, կտուցի ու փետրածածկի առողջության պահպանմանը։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Կորեկ, վարսակի ձավար, վարսակ, դեղձանիկի սերմեր, ցորեն, եգիպտացորեն, ոսպ, արևածաղկի և սոֆլորի սերմեր, սուդանական խոտ, կտավատի սերմեր, մարգարիտաձավար, գետնանուշ, կարոբի պտուղներ, արոսենի, խնձոր, փքեցրած բրինձ, մանրացված փափկամարմինների խեցիներ, պրոբիոտիկ, պրեբիոտիկ և կարոտինոիդներ (գամմարուս, գազար) պարունակող հացահատիկային հատիկներ։
Do you have an opinion about this product?
Rate this product and write your review









