Categories

Կրծողներ

Զոոմիռ Դուսյա ծովախոզուկի կեր

Զոոմիռ Դուսյա ծովախոզուկի կեր

SKU : 02921

Дуся՝ բազմաբաղադրիչ, ամբողջական կեր ծովախոզուկների համար 500 գր
1000 ֏
Total : 1000 ֏
Out of Stock
Description
Reviews

Այս կերի օգտագործման դեպքում լրացուցիչ կերակրման անհրաժեշտություն չկա՝ բացառությամբ կանաչ և հյութալի կերերի, որոնք պետք է ներառվեն կենդանու սննդակարգում։

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • ԲՆԱԿԱՆ ՎԻՏԱՄԻՆ C՝ կենսականորեն անհրաժեշտ է ծովախոզուկների օրգանիզմի բնականոն գործունեության համար։
  • ՕՄԵԳԱ ՃԱՐՊԱԹԹՈՒՆԵՐ ԵՎ B ԽՄԲԻ ՎԻՏԱՄԻՆՆԵՐ՝ նպաստում են մաշկի առողջության և մորթու խիտ ու փայլուն տեսքի պահպանմանը։
  • ՊՐՈԲԻՈՏԻԿ ԵՎ ՊՐԵԲԻՈՏԻԿ՝ նպաստում են աղիքային առողջ միկրոֆլորայի պահպանմանը։
  • ԿՈՇՏ ՀԱՏԻԿՆԵՐ՝ նպաստում են ատամների բնական մաշմանը։
  • Բաղադրության մեջ ներառված վիտամինների, միկրո և մակրոտարրերի համալիրը նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը և իմունային համակարգի ամրապնդմանը։
  • ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ՝ քաղցրացուցիչներ, բուրավետիչներ և արհեստական հավելումներ։

Կենդանու սննդակարգը կարելի է լրացնել նաև ЗООМИР ապրանքանիշի «ГРЫЗУНЧИК», «Праздничный обед», «ВИТАМИНЧИК» շարքի օգտակար համեղ կերերով և «МИНЕРАЛЬНЫЕ КАМНИ» հանքային քարերով, որոնք կնպաստեն օրգանիզմի ընդհանուր ամրապնդմանը և ատամների բնական մաշմանը։

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարգագետնային խոտաբույսերից պատրաստված հատիկներ, վարսակ, ցորեն, գարի, եգիպտացորեն, ոլոռ՝ բնական կամ ճզմված վիճակում, չորացրած բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ և արմատապտուղներ (այդ թվում՝ գազար, խնձոր, ճակնդեղ, մասուր, քաղցր պղպեղ, կարմիր արոնիա, կարոբի պտուղներ, սև արոնիա և այլն), դդմի սերմեր, անանուխ, հացահատիկային մշակաբույսերի սերմեր, խոտալյուր, հանքային նյութեր, վիտամիններ, պրոբիոտիկ և պրեբիոտիկ պարունակող հատիկներ։

0
5 star
0%
4 star
0%
3 star
0%
2 star
0%
1 star
0%

Do you have an opinion about this product?

Rate this product and write your review

Sort by:
Filter by: