Շուն
Զոոզաշիտա Vet ռեպելենտ սփրեյ 150մլ
SKU : 01126
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ դիեթիլտոլուամիդ՝ 200 մգ, և օժանդակ նյութեր՝ մեխակի, ցիտրոնելլայի, նարդոսի և եղևնու եթերայուղեր։
ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿ՝ ԶոոզաշիտաVet դեղամիջոցը կիրառվում է կենդանուն զբոսանքի դուրս բերելուց անմիջապես առաջ։ Մշակումն իրականացվում է բացօթյա պայմաններում կամ լավ օդափոխվող տարածքում՝ բաց պատուհաններով, բաց կրակի աղբյուրներից հեռու։
Մշակման ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ դեղամիջոցի՝ կենդանու աչքերի և բերանի խոռոչի մեջ ընկնելը կանխելու համար։ Օգտագործելուց առաջ դեղամիջոցով սրվակը անհրաժեշտ է լավ թափահարել։ Այնուհետև, սրվակը պահելով ուղղահայաց դիրքով, դեղամիջոցը 15–20 սմ հեռավորությունից ցողել կենդանու մաշկի և մազածածկույթի վրա՝ սրվակի ցողիչ գլխիկը մինչև վերջ սեղմելով։ Ցողիչ գլխիկի մեկ ամբողջական սեղմումը ապահովում է 0,15 մլ դեղամիջոցի չափաբաժին։
5 կգ-ից պակաս մարմնի զանգված ունեցող կենդանիներին դեղամիջոցը կիրառվում է 0,3 մլ չափաբաժնով՝ մեկ կենդանու հաշվով (2 սեղմում)։
5–50 կգ մարմնի զանգված ունեցող կենդանիներին դեղամիջոցը կիրառվում է 0,15–0,3 մլ չափաբաժնով (1–2 սեղմում)՝ յուրաքանչյուր 5–10 կգ մարմնի զանգվածի հաշվով։
50 կգ-ից ավելի մարմնի զանգված ունեցող կենդանիներին դեղամիջոցը կիրառվում է 0,15–0,3 մլ չափաբաժնով (1–2 սեղմում)՝ յուրաքանչյուր 10 կգ մարմնի զանգվածի հաշվով։
Սկզբում մշակվում են կենդանու ականջախեցիները և պարանոցը, այնուհետև ձեռնոցով պաշտպանված մատների ծայրերով փոքր քանակությամբ դեղամիջոց է քսվում աչքերի և քթի շուրջը։ Դրանից հետո մշակվում են կենդանու իրանը, վերջույթները, որովայնը և պոչը։
Կենդանու մեկանգամյա մշակումից հետո դեղամիջոցի պաշտպանիչ ազդեցությունը պահպանվում է 5–6 ժամ։
ԿԻՐԱՌՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ Զոոզաշիտա Vet դեղամիջոցը կիրառվում է այդ թվում՝ մոծակներից, մանր երկթևավոր միջատներից, մժեղներից, ճանճերից, ձիաճանճերից, ձիու ճանճերից, լվերից, ոջիլներից, մազակերներից և իքսոդային տզերից պաշտպանելու նպատակով։
ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ՝ դեղամիջոցի կիրառման հակացուցում է կենդանու անհատական գերզգայունությունը դրա բաղադրիչների նկատմամբ։ Դեղամիջոցը արգելվում է կիրառել 4 շաբաթականից փոքր կենդանիների մոտ։
ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ՝ արտադրողի փակ փաթեթավորմամբ և պահպանման պայմանների պահպանման դեպքում դեղամիջոցի պիտանիության ժամկետը արտադրության ամսաթվից 3 տարի է։
Մանրամասն տեղեկությունների համար անհրաժեշտ է ծանոթանալ դեղամիջոցի օգտագործման հրահանգին։
Do you have an opinion about this product?
Rate this product and write your review








