Շուն
Սուլթան չոր կեր ձագերի համար գառի մսով
SKU : 04114
SULTAN գառան մսով չոր կերը նախատեսված է բոլոր ցեղատեսակների շան ձագերի ամենօրյա կերակրման համար։ Այն ապահովում է լիարժեք և հավասարակշռված սննդակարգ՝ նպաստելով շան առողջության, ֆիզիկական ակտիվության և լավ ինքնազգացողության պահպանմանը։
Կերի բաղադրության մեջ ներառված գառան և հորթի մսի ալյուրները կենդանական սպիտակուցի աղբյուր են, որն անհրաժեշտ է մկանային զանգվածի պահպանման և օրգանիզմի բնականոն նյութափոխանակության համար։ Գարին և բրինձը բարդ ածխաջրերի աղբյուրներ են, որոնք ապահովում են էներգիայով և նպաստում հագեցվածության զգացողության պահպանմանը։
Կերի բաղադրության մեջ ներառված վիտամինահանքային համալիրը, ՖՕՍ-ը, ՄՕՍ-ը, խոնդրոիտինը և գլյուկոզամինը լրացնում են սննդային բաղադրությունը։ Վերջիններս նախատեսված են հոդերի և աճառային հյուսվածքների պահպանմանն աջակցելու համար։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գառան մսի ալյուր, հորթի մսի ալյուր, գարի, բրինձ, հնդկահավի ճարպ, կանաչ ոլոռ, չորացրած ճակնդեղի միջուկ, թեփ, խմորիչ, կտավատի սերմ, վիտամինահանքային համալիր, ՖՕՍ (ֆրուկտոօլիգոսախարիդներ), ՄՕՍ (մանանօլիգոսախարիդներ), կալիումի քլորիդ, խոլինի քլորիդ, խոնդրոիտին, գլյուկոզամին։
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Նախատեսված է բոլոր ցեղատեսակների հասուն շների համար։
- Պարունակում է կենդանական ծագման սպիտակուցներ։
- Գարին և բրինձն ապահովում են էներգիայի աղբյուր։
- ՖՕՍ-ը և ՄՕՍ-ը լրացնում են կերի բաղադրությունը։
- Խոնդրոիտինն ու գլյուկոզամինը նախատեսված են հոդերի և աճառների պահպանմանն աջակցելու համար։
Do you have an opinion about this product?
Rate this product and write your review








